• Organization TypeWorks & Construction, Service Providers

Shahart LLC

“Շահարտ” ՍՊ Ընկերությունը հիմնադրվել է 1998թ.: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է հետևյալ ոլորտներում` Ճնշումային PE-100 մակնիշի պոլիէթիլենից 16-500 տրամաչափի խողովակների արտադրություն սառը ջրամատակարարման համար Ոչ ճնշումային ծալքավոր խողովակների արտադրություն 200-800 մմ տրամաչափի ստորգետնյա ջրերի հեռացման և կոյուղային համակարգերի համար Մետաղոպլաստե դռների և պատուհանների պատրաստում, մոնտաժ և տեղադրում Շինարարական տեխնիկայի վարձատվություն և շինարարական ջոկատների տրամադրում Ընկերությունը հանդիսանում է տարածշրջանում գործող բարձր դիմացկունության պոլիէթիլենային խողովակների արտադրության առաջատարներից մեկը: Խողովակների արտադրամասը զինված է միջազգային ստանդարտերին լիովին համապատասխան հոսքագծերով: Ծալքավոր խողովակների արտադրությունը հանդիսանում է միակը ողջ տարածաշրջանում: Հատկանշական է այն փաստը, որ պոլիէթլենային խողովակների ներմուծումը համաշխարհային շուկա հեղափոխություն կատարեց խողովակների արտադրության ոլորտում: Ունենալով ոչ մետաղական բաղադրություն` այն սկսվեց լայնորեն մեծ ճանաչում վայելել արտադրողների և սպառողների շրջանում: Պոլիէթիլենային խողովակները դարձան ավելի նախընտրելի և օգտակար խողովակների շուկայում, քանի որ օժտված են հետևյալ ցցուն առավելություններով` թեթև քաշ ավելի ճկուն են քան այլ մետաղական հիմք ունեցողները չնայած այն հանգամանքին, որ այն ունի պլաստիկ բաղադրություն, դրանք ունեն այնպիսի ամրություն, ինչպիսին երկաթը ունակ է պաշտպանվելու վնասվածքներից չի ենթարկվում կոռոզիայի ցրտադիմացկուն է հիգենիկ հեշտ տեղադրվող
See more